Ադրբեջանական բանակը ևս մեկ զինծառայող է կորցրել

Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ զինծառայող են կորցրել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զոհվել է Սաբիրաբադի շրջանում ժամկետային զինծառայություն անցնող1997թ.-ին ծնված Էլսեվեր Իբաևը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեպքի վերաբերյալ,որևէ հայտարարություն չի տարածել:

Կասպյան ռազմական ինստիտուտի ապրիլի հրապարակման համաձայն` Ադրբեջանը 2017 թվականին կորցրել է 19 զինվորական

19-ը զինվորականներից 12-ը սպանվել են սահմանային բախումների արդյունքում, իսկ 7-ը մահացել են խաղաղ պայմաններում:

Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` 2 զինվորական մահացել է հիվանդության հետևանքով, 2-ը ինքնասպան են եղել, 2-ը` դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը սպանվել է զինակից ընկերոջ կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում