«Հայկական ժամանակ». Այսուհետ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կաշխատեն միայն Մալաթիայի բնակիչները

«Հայկական ժամանակ»-ը գրել է, թե ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:

Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից»: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում