ԵՄ-ում ցանկանում են հայրերի համար պարտադիր արձակուրդ սահմանել երեխայի ծնվելուց հետո

Եվրահանձնաժողովն առաջարկում Է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով: Այդ մասին հայտնել Է EURACTIV.com լրատվական ինտերնետ-ռեսուրսը:

Ռեսուրսի տվյալներով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված Է «խրախուսել տղամարդկանց»՝ ստանձնելու նորածին երեխաների «խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժին»:

Հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք Է ստանան նպաստներ, որոնք համարժեք են կամ գերազանցում են վճարումների չափը ժամանակավոր անաշխատունակության դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում