Փաստաբանը ստացել է ծանր մարմնական վնասվածք

Times.am-ի տեղեկություններով փաստաբանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընկերը՝ նույնպես փաստաբան Արմեն Սողոմոնյանը հարվածել է փաստաբան Արսեն Հարությունյանին, ով ուղեկցում էր ընկերոջը՝ փաստաբան Սիմոն Բաբայանին:

Հարվածի արդյունքում Արսեն Հարությունյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք՝ դիմածնոտային կոտրվածք:

Հիշեցնենք, որ համաձայն լուրերի ծեծկռտուքն առաջացել էր այն բանից հետո, երբ Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում վիրավորական գրառումներ էր կատարել Սիմոն Բաբայանի հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում