Աբդուլլահ Գյուլը հորդորում է սառնասրտորեն մոտենալ Թուրքիայի վերաբերյալ ԵԽԽՎ որոշմանը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու հարցին սառնասրտորեն մոտենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ջումհուրիեթ»-ը:

«Անկեղծորեն հավատում եմ նրան, որ որպեսզի կարողանանք հասնել մեր երազած Թուրքիայի ապագային, ժողովրդի երջանկության և տնտեսական աճին, անհրաժեշտ է կարողանալ թոթափել հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով ստեղծված հոգեբանական տրավման և մտնել մի նոր բարեփոխումների գործընթաց, որը մեր երկրի ժողովրդավարական, իրավական ու մարդու իրավունքների չափանիշները կմոտեցնի համամարդկային չափանիշներին»,– ասել է նախկին նախագահը:

Որպես նախկինում նման իրավիճակ տեսած քաղաքական ու պետական գործիչ` Գյուլը կարծիք է հայտնել, որ անկախ ամեն ինչից ԵԽԽՎ որոշմանը պետք է սառնասրտորեն մոտենալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում