ԵԿՄ Նոր Նորքի տարածքային բաժանմունքում բացվել է Արցախյան ազատամարտին նվիրված Փառքի սրահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոր Նորքի տարածքային բաժանմունքի Փառքի սրահի հանդիսավոր բացման արարողությանը, որը նվիրված է Արցախյան ազատամարտին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձնակի կարևորելով Փառքի սրահի ստեղծումը՝ միջոցառման մասնակիցները նկատել են, որ այն կարևոր դերակատարում կունենա հայրենանվեր սերունդ կրթելու և դաստիարակելու գործում: Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող Փառքի սրահում տեղ են գտել Արցախյան գոյամարտի տարիներին արված լուսանկարներ, որոշ զինատեսակներ ու պատմառազմական այլ նմուշներ, որոնցում ամփ ոփված են Արցախյան ազատամարտի ընթացքը, մասնակիցների հիշողությունները, պատմություններն ու սահմանին կռվող հերոսների ապրումները: Փառքի սրահում շրջելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում