Սիրիայում նոր մարտեր են ծավալվել կառավարական բանակի և ընդդիմության միջև

Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագրի ստորագրումից շատ չանցած նոր մարտեր են բռնկվել կառավարական բանակի ու զինված ընդդիմության միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի ռուսական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ Սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ազ-Զալակյաթ քաղաքում և դրան հարակից Համա նահանգում գտնվող ապստամբական հենակետերին:

Մարտական գործողությունների ծավալման մասին հայտարարություն է տարածել նաև զինված ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել ռազմական գործողությունների մասին տեղեկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում