«Ժամանակ». Հովիկ Արբրահամյանը՝ իր և նախագահի հարաբերությունների մասին

«Ժամանակ». Հովիկ Արբրահամյանը՝ իր և նախագահի հարաբերությունների մասին

«Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը։ Միևնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են։

«Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ» հարաբերական գնահատական։

Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշել է, թե ինքը «քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում