Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ և հանրակրթական դպրոցներում ապահովել Վերջին դասի միջոցառումների անցկացումը:

Տրվել է նաև հանձնարարական համապատասխան աշխատանքներ տանել՝ Ազատության հրապարակում Վերջին զանգի տոնական միջոցառման կազմակերպման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում