«Ժամանակ». Կարապետյան. Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում

«Ժամանակ». Կարապետյան. Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում

«Ժամանակ»-ը գրում է. «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Կարապետյանն անդրադառնալով հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը, նշել է. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում», ու հավելել. «Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում