AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմ ան ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Հայաստանում հյուրընկալվելու համար:

«Ալեքսանդրե Ջեջելավայի` նախարար նշանակվելուց հետո կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավ առում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ: Թե բարձրագույն կրթության, և թե գիտության մեջ մենք ունենք լուրջ համատեղ ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել մեր եվրոպացի գործընկերներին, քանի որ նաև նույն ակումբների անդամ ենք թե Հորիզոն-2020-ի, և թե Բոլոնիայի գործընթացի մասով, և այս ուղղությամբ կա լուրջ հնարավորություն: Այսինքն՝ պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է այն իմաստով, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի:

Վրաստանի ԿԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին հյուրընկալության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը: «Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետևաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու: Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակ ով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի: «Երկու հարևան երկրները դարեր շարունակ թե պատմական զարգացումների առումով, թե կրթության և գիտության ոլորտներում ունեցել են համընդհանուր նպատակներ, որը պետք է շարունակական լինի և լավագույնս ներկայացվի միջազգային ատյաններին»,-նշել է Վրաստանի ԿԳ նախարարը:

Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանադակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:

Ըստ համաձայնագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Լրահոս
Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Հրաչյա Հարությունյանը իրեն մեղավոր է համարում միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ Հայաստանում այս տարի կարտադրվի մոտ 80 հազար տոննա խաղող ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացումը ՀՀ-ի տնտեսության վրա դրական կարող է անդրադառնալ. Ավագ Հարությունյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan