Իրանում «լռության օր» Է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին

Իրանում «լռության օր» Է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին

Իրանում «լռության օր» Է հայտարարված նախագահական ընտրությունների նախօրյակին: Ընտրարշավը, որը շարունակվում Էր գրեթե մեկ ամիս, ավարտվել Է մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 8:00-ին: Իրանի ՆԳ նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի հայտարարության համաձայն՝ այդ պահից արգելված Է ցանկացած քարոզչություն, իսկ ԶԼՄ-ները եւ սոցիալական ցանցերը չպետք Է հրապարակեն այնպիսի տեղեկատվություն, որը կարող Է ազդել ընտրությունների արդյունքի վրա:

Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ նախագահական ընտրություններում պլանավորում Է քվեարկել Իրանի քաղաքացիների երկու երրորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում