Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր մայիսի 19-ն է , և մենք հիշատակում ենք Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցը: Հայաստանի խորհրդարանը 118 կողմ ձայներով միաձայն դատապարտել է Օսմանյան Կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա ևս մեկ անգամ դատապարտեց բոլոր ցեղասպանությունները և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ խորհրդարանին առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում