AM | RU
USD
EUR
RUB

Լևոն Մկրտչյանը մասնակցել է «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը: Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացնում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելի փորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ է կուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենք մի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները, մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկում ենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այն քան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձ կարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլ սկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ:

Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրված նախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացի կրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվել դպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանք բոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ: Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք և պատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»: Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը:

«Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ և պատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելու գործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը, հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը: Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝ նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը, ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումը կրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին:

Լրահոս
Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը Բեռլինի օդանավակայանը տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով Մաշտոց-Սարյան խաչմերուկում 4 ավտոմեքենա է բախվել, մեկը կողաշրջվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքը Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օր Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել Դոմիկից տուն. Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը «Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնում մասնավորին Կառավարության աջակցությամբ Երասխում կիրականացվի ինտենսիվ այգիների կառուցման ներդրումային ծրագիր Մոլդովայի արտգործնախարարը հայ-մոլդովական կապերի ընդլայնման հույս է հայտնել Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք Մարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան Մարտիրոսյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա. Վահրամ Բալայան ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է կատարում կաթնամթերք վերամշակող և պաղպաղակ արտադրող ընկերություններում Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ Քուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետների Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan