Թրամփը Տուսկին եւ Յունկերին մտահոգություն է հայտնել ամերիկացիների համար Brexit-ի արդյունքներից. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով ամերիկացիները կարող են զրկվել աշխատատեղերից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: 

Նրա տեղեկատվությամբ՝ Թրամփն «անհանգստություն է հայտնել, որ ԱՄՆ-ում աշխատատեղեր կկորչեն Brexit-ի հետեւանքով»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առավոտյան Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ: Դրանից հետո Միացյալ Նահանգների ղեկավարը մեկնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում