Մարտին Շուլցը Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ

Սոցիալի դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Tagesspiegel թերթը:

«ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման եւ ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա»,- հայտարարել է Շուլցը այն նյութում, որը պատրաստվել է հրատարակման համար:

Կանցլերի թեկնածուի կարծիքով՝ America first քաղաքականությունը սոսկ ոտնձգություն է առեւտրի ազատության սկզբունքի դեմ:

«America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,– ասում է նա:

Բացի այդ, Շուլցը հորդորում է եվրոպացիներին՝ չենթարկվել սպառազինությունների ավելացման Թրամփի տրամաբանությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում