Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված է լուծելու Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով «ամերիկացի պաշտոնատար անձանց եւ կողմնակի փորձագետների», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Թերթի տվյալներով՝ այդ նախաձեռնությունը տնօրինում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որն իբր արդեն այդ հարցը քննարկել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բացի դրանից, պնդում է հրատարակությունը, ընթանում է նոր ռազմավարության մշակման «միջգերատեսչական գործընթաց», որին մասնակցում է նաեւ փոխնախագահ Մայքլ Փենսի աշխատակազմը:

The Washington Post-ը նաեւ նշում է, որ Թիլերսոնը մտադիր է Պետդեպարտամենտի հատուկ դեսպանորդ նշանակել սույն նախաձեռնության իրագործման համար: Ինչպես պնդում  է թերթը, այդ մարդը, մասնավորապես, ուղղակիորեն բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում