Կառավարությունը մատչելի դիզվառելիքի ձեռքբերման համար միջոցներ հատկացրեց

ՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխա­տանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ: Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկե­րությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար:

«Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցինք»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այո, եւ իրոք ուշացանք»,- արձագանքեց Առաքելյանը

«Լավ չենք արել: Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում