Թուրքիան սպառազինություն ձեռք կբերի Ռուսաստանի տրամադրած վարկով

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա-հրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը:, Այդ մասին հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, գրում է «Ռիա-նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, այո, քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար: Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝ չգիտեմ»,- ասել է Չեմեզովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում