Աֆղանստանի նախագահը հաշտության վերջին շանսն Է տալիս թալիբներին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է, որ հաշտության վերջին հնարավորությունն Է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

«Մենք խաղաղության հնարավորություն ենք առաջարկում, բայց այդ առաջարկությունը սահմանափակված Է ժամանակի առումով: Դա վերջին հնարավորությունն Է, օգտվեք դրանից կամ պատրաստվեք հետեւանքներին»,- Ղանիի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:

Անցյալ տարվա աշնանը Քաթարում անցկացվել են «Թալիբան» շարժման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններ: Դրանց գլխավոր թեման դարձել Է խաղաղ կարգավորման գործընթացը, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրակարգի ոչ մի կետի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում