Հրաձգություն Իրանի խորհրդարանում, կան վիրավորներ

Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ: Այդ մասին հայտնել Է Tasnim գործակալությունը:

Խորհրդարանի շենքում շարունակվում Է հրաձգությունը, մի քանի մարդ պատանդ Է վերցված:

ISNA-ի տվյալներով՝ չորս զինյալներ մտել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահապանների վրա: Հարձակվողները մինչ այժմ վնասազերծված չեն: Գործակալությունը հայտնել Է երեք վիրավորների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում