Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվել են. զոհվել է 12 մարդ

Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են: Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Ինչպես հաղորդում է Իրանի շտապ բժշկական ծառայության կենտրոնի ղեկավարը երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է:

Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում