Մեկնարկել է Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը

Մեկնարկել է Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը

Երևանի քաղաքապետարանի շենքում մեկնարկել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապտյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր, պատգամավորներ, ավագանու անդամներ:

Նախ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական հիմնը, ինչից հետո մեկնարկեց արարողությունը: Այս պահին քաղաքապետը երդվում է:

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցությունը չի մասնակցոմ երդման արարողությանը:
Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենք առանձին նիստ են անելու և չեն մասնակցելու քաղաքապետի երդմնակալության արարողությանը։

Զարուհի Փոստանջյանը նշել էր, թե իրենք նույնիսկ օրակարգ են ձևավորել՝ քննարկելու են մի շարք հարցեր, որոնց թվում՝ ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնությունը, Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի խնդիրները և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում