Լոնդոնի բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից առնվազն 74 մարդ Է տուժել

Լոնդոնի բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից առնվազն 74 մարդ Է տուժել

Առնվազն 74 մարդ Է տուժել Լոնդոնի բազմահարկ շենքը ճարակած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հայտնել Է The Guardian բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով, բոլոր 74 տուժածները տեղափոխվել են բրիտանական մայրաքաղաքի տարածքում գտնվող վեց տարբեր հիվանդանոցներ:

«Տուժածներից քսանը օրհասական վիճակում DG»,-թերթին հայտնել Է փրկության ծառայության ներկայացուցիչներից մեկը: Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի բազմահարկ շենքում սաստիկ հրդեհը վեց մարդու կյանք Է խլել: «Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել Է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ բռնկումն սկսվել Է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով:

Yahoo News-ը, հղում անելով տեղի բնակիչների նախաձեռնող խմբի տվյալներին, նշում Է, որ բնակիչներն ավելի վաղ գանգատվում Էին շենքում բնակվելու վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014 թվականին նրանք տեղի հրշեջ պահպանությանն Էին դիմել շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն Էին դարձնում այն բանի վրա, որ շենքը միայն մեկ մուտք ունի, եւ բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:

Բացի այդ, բնակիչները ենթադրում են, որ կրակն արագորեն տարածվել Է հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկի պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում