Մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի բարեփոխումներն ընթացքի մեջ են

Մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի բարեփոխումներն ընթացքի մեջ են

Մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի բարեփոխումներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի ավագանու հունիսի 16-ին հրավիրված արտահերթ նիստում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով` նախագծի հետ կապված վերջնական հաշվետվությունը կներկայացվի հուլիսի սկզբին: «Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է նաեւ մասնագիտական աշխատանքային խումբ, որը հաշվետվության հիման վրա պետք է ներկայացնի Երեւան քաղաքի համար ավելի կիրառելի տարբերակները: «Հանրային քննարկմանը դրվելուց եւ հանրության համաձայնությունը ստանալուց հետո արդեն կմեկնարկեն աշխատանքները»,-ասաց նա:

Վահե Նիկոյանի խոսքով` ավտոբուսների ձեռքբերումն այս ամբողջ համակարգի մի մասն է կազմում միայն: «Հաշվետվության մեջ պետք է նաեւ ներառվեն այդ ավտոբուսների չափորոշիչները»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում