AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ենթարկվում է ջրային էրոզիայի

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ այս տարվա կարգախոսն է «Հողը մեր տունն է, մեր ապագան»:

Անապատացման դեմ պայքարի միջազգային օր հռչակելը նպատակ ունի հասարակության ուշադրությունը հրավիրել անապատացման խնդիրների վրա: Այդ խնդիրներին բախվում են աշխարհի տարբեր երկրները, այդ թվում Հայաստանը: Անդրադառնալով Հայաստանում անապատացման խնդիրներին` Աշոտ Վարդևանյանը նշեց, որ մեր երկրի հողերի 80 տոկոսը ենթարկվում է տարբեր աստիճանի դեգրադացիայի, այսինքն՝ կորում են կենսաբանական և տնտեսական հատկությունները:

«Մեզ համար այսօր մտահոգիչն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսական վարելահողերի կեսը ջրային էրոզիայի է ենթարկվում, մոտ 220,000 հա, այսինքն՝ ջրելու պատճառով ժամանակի ընթացքում հողի բերրի շերտը լվացվում է: Եթե այդ պրոցեսները մնան ոչ կառավարելի, ապա գնալով հողի դրական հատկանիշները կկորեն, ու այն կդառան ոչ պիտանի: Դրա համար շատ կարևոր է, որ գյուղացիների, ֆերմերների կողմից վարելու գործընթացը ճիշտ կազմակերպվի»,- ասաց նա: Որպես խնդիր Աշոտ Վարդևանյանը նշեց վարելու տարածքը մանր հողակտրողների բաժանելու գործընթացը: Ըստ նրա` գյուղացիներն ինչպես ցանկանում, այնպես էլ վարում են, իսկ մոտեցումը պետք է փոխվի: Ցանկալի կլինի հողամասերը միավորվեն և մեծ տարածքներում վարելու գործընթացը մի մոտեցմամբ իրականացվի:

Լուրջ խնդիրը է հողի աղտոտտվածությունը, հատկապես, նիտրատներով: Նա ընդգծեց, որ մենք հողին չենք տալիս այն, ինչ իրենից վերցնում ենք: Պետք է հողին տալ միկրոէլեմենտներ, իսկ այդ հարցը կարգավորելու համար ճիշտ կլինի օգտագործել օրգանական նյութեր:

«Դրականն այն է, որ վերջին տարիներին այգիների տարածքը 5000 հա-ով ընդլայնվել են, բայց նվազել են վարելահողերը, անտառները: Մտահոգիչ խնդիր է այն, որ ավելացել է արդյունաբերական և ընդերքօգտագործման նշանակության հողերի տարածքը՝ մոտ 8000 հեկտարով»,- նշեց Աշոտ Վարդևանյանը:

Նշված խնդիրների լուծման համար մասնագետը ճիշտ է համարում հողերի կայուն կառավարմանն անցնելը: Այդ ուղղությամբ Հայաստանում մեծ ծրագիր է սկսվել: Հաջորդ տարի էլ Շիրակում իրականացվելու է դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր:

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan