Սպանություն Երևանում. տուժողի դին գլխի շրջանում բռնության հետքերով հայտնաբերվել է մահճակալի վրա

Սպանություն Երևանում. տուժողի դին գլխի շրջանում բռնության հետքերով հայտնաբերվել է մահճակալի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապ օգնություն» ծառայության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ավանի տներից մեկում հայտնաբերվել է 1965թ. ծնված տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և տան նախասրահում` մահճակալին պառկած, հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ գլխի շրջանում թվով 4 «սալջարդ վերք» մարմնական վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի, առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ:

Սակայն հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում