AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շնորհիվ ամբողջ աշխատանքն իրականացվում է քաղաքացու մեկ դիմումի համաձայն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2012 թվականից սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որն ինտեգրում է սոցիալական աջակցություն մատուցող մարմինները, սպասարկող վարչական շենքերն ու տեղեկատվական շտեմարանները։ Նոր համակարգի միջոցով ամբողջ աշխատանքն իրականացվում է մեկ տանիքի տակ՝ մեկ ընդհանուր ցանցով և ընդամենը քաղաքացու մեկ դիմումի համաձայն։

«168 Ժամ»-ը թեմայի շուրջ զրույցել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի հետ:

Ըստ պաշտոնյայի՝ համակարգի հիմքում դրված է քաղաքացու սոցիալական պաշտպանությունը՝ գնահատված կարիքներին համապատասխան։ «Օրինակ, քաղաքացին իր կամ ընտանիքից որևէ մեկի խնդրով դիմել է համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, և ընթացք տրվող դիմումից համակարգը պարզում է, որ ամիսներ առաջ լրացել է ընտանիքի տատիկի 65-ամյակը, իսկ կենսաթոշակային տարիքը լրացած կինը դեռ չի դիմել սոցիալական ապահովության ծառայությունների կենտրոն, և հնարավոր է՝ սահմանված ժամկետը խախտած քաղաքացին մի քանի ամսվա թոշակը կորցնի։ Կամ, ասենք՝ նույն ընտանիքի երեխան ի ծնե ունեցած արատի պատճառով զրկված է ուսում ստանալու հնարավորությունից, ընտանիքը մեկուսացրել է երեխային կամ չգիտի ներառական կրթական կենտրոնների մասին, հետևողական չի եղել հաշմանդամության կարգ ստանալու հարցում։ Ահա այս դեպքերում է, որ ինտեգրված ծառայությունները մատուցվում են՝ անկախ դիմումատուի պահանջից, գրագետ ուղղորդումներով։ Սոցիալական աշխատողը համակողմանի գնահատում է ողջ ընտանիքի կարիքը՝ օգնելով քաղաքացուն իրացնել իր սոցիալական իրավունքը, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից»,- նշում է Սաիյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար Քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և կեղծիքներ կատարելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրգործ Բաքուն էժանագին շահարկումների է գնում. Նալբանդյանն արձագանքել է Մամեդյարովին Արմեն Ամիրյանը Իրանի հետ համագործակցության նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչների հետ ԵՄ-ն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին. Նալբանդյանի ելույթը Բրյուսելում Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին ԼՂ հարցով լսումներ են անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում «Հին Երևան» նախագծի շրջանակում կվերականգնվի Աֆրիկյանների տունը Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում Հոգեբուժարանում բուժվողին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը կարող է ներկայացնել այլ անձ Ընտանիքը դարձել է իրավական-քաղաքական տերմին, իսկ եկեղեցին այդ դաշտում չի տեսնում ընտանիքը. Տ. Բագրատ Սրբազան Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ Կատալոնիայի ղեկավարն սպառնացել Է խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հարցի շուրջ «ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ «Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում Վահան Մարտիրոսյանը տրանսպորտային միջոցներ արտադրող իտալական ընկերության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Ծանրորդ Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ու Կանադան ակտիվ համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը Հայաստանում քրեականացվում է Ոստիկանությունն առանց դատարանի որոշման հնարավորություն է ստանում մտնել ընտանիք եւ որոշակի գործողություններ իրականացնել Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաշաթաղում հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի դեպքերից հետո Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետեւանքով Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցը համալրվել է Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի գերժամանակակից էխոսրտագրական սարքով ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ը, ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը «Հրապարակ». Նելլի Դուրյանին զայրացրել է իր ունեցվածքի մասին լրագրողի հարցը «Ժողովուրդ». Փոխոստիկանապետը հերքում է Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև հակասությունների մասին լուրերը «Ժամանակ». «Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan