Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Թուքիայի զինված ուժերում

Զանգվածային թունավորում է տեղի ունեցել Թուքիայի զինված ուժերում

Թուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորման արդյունքում հոսպիտալացվել է 1000-ից ավելի զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեղեկության համաձայն՝ զինվորներն ընթրիքից հետո վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել են տեղի կենտրոնական հիվանդանոց: Հոսպիտալացված զինվորներից մեկը մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում