Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նախանշելու է առաջիկա համագործակցության հիմնական ուղղությունները. Սվիտալսկի

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գոհունակություն է հայտնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի բանակցությունների տեխնիկական մասը ավարտելու կապակցությամբ եւ արդեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ակնկալում է այդ համաձայնագրի ստորագրումը:

«Հայաստանը ԵՄ հետ համակողմանի, ընդլայնված և խորացված նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կառուցողական մոտեցում է դրսևորում: ԵՄ-ն ավարտել է տեխնիկական և իրավական շտկումները: Սա այն գործընթացն է, որտեղ հաստատվում են բոլոր դրույթներն ու եզրերը, որոնք օգտագործված են համաձայնագրում: Նմանօրինակ գործընթաց տեղի է ունենում նաեւ հայկական կողմում»,-լրագրողների հետ հանդիպմանը, որին նաեւ ներկա էին Իտալիայի եւ Բուլղարիայի դեսպանները, ասաց ԵՄ գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ այս փաստաթղթով ընդգծվելու են այն բոլոր ուղղությունները, որոնցով ընթանալու է ԵՄ-Հայաստան առաջիկա տարիների համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում