Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
22/06/2017 14:30
Նմանատիպ
Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Նախարարի տեղակալը շնորհավորեց պարոն Կրիսնանդիին Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու առթիվ և հույս հայտնեց, որ դեսպանը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ փոխգործակցությունը խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ կատարվելիք անհրաժեշտ քայլերը, որոնց շուրջ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցերին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում