Մերկելը հորդորել է Եվրոպային՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի խնդիրների լուծմանը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Եվրոպայի երկրներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի եւ Լիբիայի իրադրության կարգավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Առանձին հարցերում մենք՝ եվրոպացիներս, չենք խաղում այն դերը, որը կարող էինք: Օրինակ, Սիրիան: Այն գտնվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ դռան մոտ: Մենք եւս պետք է մասնակցություն ունենանք… Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին: Սիրիացի փախստականները ժամանում են մեզ մոտ՝ Եվրոպա: Բացի այդ, եւս մեկ կարեւոր հարց է՝ ինչպես վարվել Լիբիայի հետ: Լիբիան որպես պետություն գոյություն չունի, այնտեղից միգրանտներ են գալիս… Լինելով եվրոպացիներ, մենք պետք է պատասխանատվություն զգանք եւ չսպասենք՝ մինչեւ ինչ որ մեկը լուծի մեր խնդիրը»,– հայտարարել է Մերկելը Brigitte հանդեսին տված հարցազրույցում:

Նա նաեւ նշել է ԱՄՆ-ի հետ անբավարար փոխգործակցությունը բնապահպանության եւ ազատ առեւտրի հարցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում