Լապշինի մայրը Բաքվում ցուցմունք կտա. կայացել է հերթական դատական նիստը

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 3-ին շարունակվել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել երկու վկա: Եվս երեք վկա հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, ինչի հետևանքով այն հետաձգվել է:

Դատավոր Ալովսաթ Աբբասովը նկատել է, որ Լապշինի մայրը ևս ցանկանում է ցուցմունք տալ: Նա ցուցմունք կտա դատական հաջորդ նիստի օրը՝ հուլիսի 6-ին:

Հունիսի 30-ին տեղի ունեցած առաջին դատական նիստին Լապշինը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հրաժարվել էր ցուցմունք տալ և պատասխանել էր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում