Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի երկու օդաչուները կատապուլտվելու միջոցով փրկվել են: Այլ մանրամասներ ինքնաթիռի կործանման և դրա պատճառների վերաբերյալ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում