«168 ժամ». Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը

«Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են: Դիվանագիտական ծառայության մասին օրենքը բավականին առանձգական է ժամկետների հարցում: Որպես կանոն՝ ժամկետը ֆիքսված է, բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են դեսպանների աշխատանքից, և փոփոխություններ են սպասվում:

Նա չի բացառել դեսպանների փոփոխությունը, քանի որ շատ երկրներում գործող դեսպանների պաշտոնավարման կամ դիվանագիտական ծառայության ժամկետն ավարտվում է: Դեսպանների աշխատանքից դժգոհության կապակցությամբ Ա. Աշոտյանը նշել է, որ ընդհանրական գնահատական տալ չի կարելի. «Պետք է նայել երկիր առ երկիր, առկա մարտահրավերները, խնդիրները, հատկացված ռեսուրսները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի ծավալը, որակը, ինչպիսի արդյունքներ են գրանցվել, հատկապես Հայաստանի համար գերակա անվտանգային, արտաքին քաղաքական, ԼՂ հարցերում, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Սխալ է ընդհանրական գնահատականներ տալ, նույնն է, ինչ հիվանդանոցում հիվանդների ընդհարական միջին ջերմաստիճան չափելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում