Պաշտոնական Անկարան մեկնաբանել է թուրք նախարարի այցն Ավստրիա արգելելու մասին լուրերը

Պաշտոնական Անկարան մեկնաբանել է թուրք նախարարի այցն Ավստրիա արգելելու մասին լուրերը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել տեղական և ավստրիական մամուլում տեղ գտած այն տեղեկության առնչությամբ, թե Ավստրիայի ղեկավարությունը նախարար Նիհաթ Զեյբեքչիին արգելել է այցելել երկիր: Նախարարությունից հայտնել են, թե այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մասնավորապես նշվում է, թե նախարարությունը կամ Զեյբեքչին չեն դիմել Ավստրիայի իշխանություններին Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ միջոցառում կազմակերպելու պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում