Զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում