«Փաստ». Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճ է գրանցվել

«Փաստ». Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճ է գրանցվել

«Փաստ»-ում կարդում ենք. «ԱՎԾ ծառայության 2017թ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումից պարզ է դառնում, որ այս տարվա հինգ ամիսների ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի աճ է գրանցվել 2016թ համեմատությամբ։ Ու թեև աճը հիմնականում չնչին է, սակայն ամեն դեպքում հուսադրող է։

Բարձր միջին ամսական անվանական աշխատավարձ ստանում են Սյունիքի մարզում՝ 229 հազար 416 դրամ։ Արդեն երկրորդ տեղում է Երևանը՝ 204 հազար 236 դրամով։ Դիտելով միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալներն ըստ տնտեսության հատվածների և տնտեսական գործունեության տեսակների՝ պարզ է դառնում, որ մեր երկրում լավ փող աշխատելու համար դու պետք է կամ ֆինանսական, կամ ապահովագրական ծառայությամբ զբաղվես, կամ տեղեկատվական և կապի ոլորտներում աշխատանք ունենաս, կամ էլ՝ հանքագործական արդյունաբերության ու բաց հանքերի շահագործում իրականացնես»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում