ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է ենթարկվել

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է ենթարկվել

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երկու կին բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ԶԼՄ-ներում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյան է, ում մոտ 7 սանտիմետրանոց ասեղներ են հայտնաբերվել:

Հուլիսի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման 14 մեղադրյալների գործով դատական նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում