Ղրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 30 գործիչ

Ղրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 30 գործիչ

Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 30 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: 

Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:

Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում