Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական

Ուկրաինայի արևելքում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 9 և վիրավորվել 5 զինծառայող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ փոխանցելով ՊՆ խոսնակի հայտարարությունը:

Նա հայտարարել է, որ Կրասնոգորովկայի շրջանում առավոտյան ժամը 4-ին ականանետերից, հրետանուց, տանկերից և Град-П (Партизан) համակարգերից կրակ են բացել:

Մինչդեռ Դոնեցկի կողմի տվյալների համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ֆիքսվել է 30 կրակոց. երեք խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում