«Հրապարակ». «Գազպրոմ»-ի նախկին հաշվապահի փոխարեն ԺՊ Վարդան Նաչարյանը եղել է հաշվապահի տեղակալը

«Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխա­րեն ստեղծված նոր կազ­մակերպության՝ «Նորֆոլկ բոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկա­վար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտո­նակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը: Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստի­տուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաս­տանի էլեկտրական ցանցերում», 2004-2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալը, այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Տոնուս» ՍՊԸ-ում՝ գլխա­վոր հաշվապահ, «Ահարոն Պարադիգմա» հաշ­վապահական խորհրդատվական ՓԲԸ ավագ մասնագետ: Այնուհետև վերադարձել է հայրա­կան օջախ և 2006-ից առ այսօր «Գագպրոմում» հաշվապահի տեղակալն է: Հիշեցնենք, որ մասնավորապես «Տոնուս» ընկերությունը, որը պատկանում էր նախկին պատգամավոր, վաղամեռիկ Աշոտ Տոնոյանին, սնանկացավ և մեծ դժվարություններ ուներ իր պարտավորությունները կատարելու հարցում՝ ընկերությա­նը գումարներ վճարած և իրենց բնակարան­ները չստացած մարդիկ տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում փողոցներում: Հետագայում նրանց խնդիրներն ինչ-որ ձևով լուծվեցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում