«Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել

«Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը ամռան ընթացքում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ չեն ունեցել: Այն աղմուկը, թե «Ժառանգությունը» ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, ուռճացված է, քանի որ ամռան ընթացքում նման հանդիպումներ չեն եղել:

Հարցին, թե՝ իսկ մտադրություն կա՞ հանդիպումները վերսկսելու, Մարտիրոսյանը նշել է` ոչ, և հիշեցրել Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, թե իրենք համախմբման գործընթաց չեն սկսել, ուղղակի ասում են, որ «Ժառանգությունը» պատրաստ է համախմբման, եթե մյուս ուժերը ցանկություն ունենան: Թերթի դիտարկմանը, թե` փաստորեն մյուս ուժերը առանձնապես նախաձեռնություն ցույց չե՞ն տվել համախմբման, դրա՞ համար «Ժառանգությունը» հանդիպումները չի վերսկսվի, Մարտիրոսյանն արձագանքել է, թե ում հետ հանդիպել են, այդ անձինք դրական տրամադրվածություն են ունեցել, բայց իրենք խոսում են լայն համախմբման, իրավիճակ փոխելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում