AM | RU
USD
EUR
RUB

Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը շնորհավորել է Իրանի բարեկամ ժողովրդին նախագահական ընտրությունների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Նախագահ Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ շրջանում ևս հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու խորանալ:

«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ արդյունքներ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին»,- ասել է Աշոտ Մանուկյանը:

Աքբար Թորքանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ էներգետիկայի ոլորտը Իրանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:

«Մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ՝ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում և այն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան»,- ասել է Աքբար Թորքանը։

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ նշելով, որ այսօր ընթանում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման շինարարությունը: Դրա շնորհիվ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կհասնի 1050 ՄՎտ-ի։ Նախարարը կարևորել է նաև Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցումը, որի համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

Նախարարն անդրադարձել է նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, որի կապակցությամբ արդեն կա Իրանի Էներգետիկայի նախարարության համաձայնությունը և փոխգործակցության համատեքստում այն կարելի է դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցմանը։

Խոսելով Հայաստանի Էներգետիկ անվտանգության ամրապնդման ծրագրերի մասին՝ նախարարն ընդգծել է Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կարևորությունը, որը կառուցվում է «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ներկայացվել է նաև Մասրիկում կառուցվելիք 55 ՄՎտ հզորությամբ առաջին արևային կայանի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Աշոտ Մանուկյանն ընդծել է. «Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ևս մեր օրակարգային հարցերից է։ Վստահ եմ` այն կդառնա Հայաստանի համար պատուհան դեպի Իրան, իսկ իրանցի գործարարաների համար՝ դեպի Եվրասիական տնտեսական համագործակցության 180 միլիոնանոց շուկա»։

 

Լրահոս
Արցախյան հարցը մեզ համար աքսիոմատիկ գերակայություն է. Աշոտյանը՝ ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի հռչակագրի մասին ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում՝ նախապատրաստելու ԱլԳ գագաթնաժողովը Արթիկի, Ապարանի, Սպիտակի և Դիլիջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ Նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն «Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արցախում զոհված երեք զինծառայողները Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan