«Ժողովուրդ». Ֆիննախը մերժել է ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու դիմումը

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն` ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը` պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:

«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, որ հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,-թերթի աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները:

Այս տարվա հուլիսի 1-ին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել ՔԿՀ-ների սնունդի չափաբաժինը պակասեցնելու մասին

Հետևեք մեզ նաև Telegram-ում