AM | RU
USD
EUR
RUB

Բուլղարացի լրագրողը ՄԱԿ-ի հետաքննություն է պահանջում Ալիևի միջազգային հանցագործությունների վերաբերյալ

Բուլղարական Труд օրաթերթի նախկին լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում օգոստոսի 24-ին ազատել են աշխատանքից, հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն:

«Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան:

Դիլյանա Գայտանջիևան Բուլղարիայի ազգային անվտանգության շենքից հեռանալուց մի քանի ժամ անց զանգ է ստացել Труд օրաթերթից:

«Հարցաքննությունից մի քանի ժամ անց ես զանգ ստացա իմ աշխատավայրի քարտուղարից, ով խնդրեց ինձ աշխատանքային օրվա վերջին ներկայանալ գրասենյակ: Գնացի գրասենյակ, և առանց որևէ բացատրության ինձ տեղեկացրին, որ հեռացված եմ աշխատանքից: Ես անգամ չհանդիպեցի գլխավոր խմբագրի հետ:

Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»,- մանրամասնում է Գայտանջիևան:

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ադրբեջանական ավիաընկերության միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մերկացնող նյութից հետո, դեսպանատունը դիմել է Բուլղարիայի իշխանություններին՝ խնդրելով հետաքննել դեպքի հանգամանքները:

«Այդ նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք ներկայացրեց՝ նշելով որ այդ հոդվածն ուղղված է իր երկրի դեմ: Այո՛, դա ուղղված է, ինչպես իրենց այնպես էլ դրանում ներգրավված մյուսների դեմ: Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել հետաքննել իմ գործունեությունը, և հիմա, ահաբեկիչներին զենք մատակարարողների հանցավոր գործունեությունը հետաքննելու փոխարեն փորձում են պարզել իմ տեղեկությունների աղբյուրը»,- մեզ հետ զրույցում նշեց բուլղարացի գործընկերը:

Դիլյանա Գայտանջիևան, անդրադառնալով օրաթերթի քայլին, նշեց, որ իր պայմանագիրը խզվել է առանց բացատրության, ուստի ակնհայտ է, որ այդ օրաթերթը պատրաստ չէ լինել ինքնուրույն լրատվամիջոց և աջակցել անկախ լրագրությանը:

Լրագրողը, խոսելով իր հետագա գործունեության մասին, նշեց, որ պատրաստվում է վերադառնալ Սիրիա և անկաշկանդ շարունակել իր հետաքննությունը:

«Մի քանի ադրբեջանցիներից, որոնք սերտորեն կապված են Բաքվի կառավարության հետ, զայրացած մեկնաբանություններ եմ ստացել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և այլևս ոչինչ չունեմ կորցնելու: Շարունակելու եմ անել այն, ինչը, որ անում էի»,- ասում է բուլղարացի լրագրողը:

Դիլյանա Գայտանջիևան արդարության հաստատման և ճշմարտության բացահայտման բոլոր կողմնակիցներին կոչ է անում համախմբվել ալիևյան ռեժիմի անօրինությունների դեմ և պայքարել: Լրագրողը բողոքում է նաև ալիևյան ռեժիմի այս քայլերին հակադրվելու հարցում Բուլղարիայի իշխանությունների դժկամությունից: Նրան չեն աջակցում նաև տեղի իր լրագրող գործընկերները:

«Նրանք վախենում են արտահայտել իրենց կարծիքը և պատմել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»,- ասաց Գայտանջիևան:

Գայտանջիևան համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները պետք է հետաքննվեն ՄԱԿ-ի կողմից:

«Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազմաթիվ տեսանյութեր և ապացույցներ, որ ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից մատակարարված զենքով Սիրիայում սպանվում են անմեղ քաղաքացիներ»,- շեշտում է բուլղարացի լրագրողը:

Հետաքննող լրագրողը նշեց, որ բացի զանազան ճնշումներից, որոնք Ադրբեջանը կիրառում է խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, լայնորեն կիրառվում է նաև կաշառքը: Այդ ճանապարհով նրանք բուլղարական մի շարք ԶԼՄ-ներում պատվիրում են իրենց դրական լույսի ներքո ներկայացնող հոդվածներ և լռեցնում անցանկալի ձայները:

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ»-ի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Լրահոս
Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արցախի նախագահը Ֆրանսիայում «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին Արցախում երեք զինվոր մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել, իսկ մեկի վիճակը ծանր է «Ժողովուրդ». Լևոն Իգիթյանը վարձով է տվել թանգարանը «Հրապարակ». Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում «Ժամանակ». Հայաստանում հավկիթի դեֆիցիտ է «Ժամանակ». Նոր օրինագծի ընդունման դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են «Ժողովուրդ». Հովհաննես Սահակյանը հերքել է Արտեմ Ասատրյանի հետ լարված հարաբերություններ ունենալու լուրը «Հրապարակ». Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանգուցալուծել «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատը «Ժողովուրդ». ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայ­նագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան. Պ. Սվիտալսկի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին Երևանում կայանալիք համաժողովը խորհրդանշում է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության բարձր մակարդակը. ՀՀ ԱԳ նախարար Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Մոնթեի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ. Դիլիջանում պաշտոնապես բացվեց ռազմամարզական վարժարանը Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս. ՀՀ Նախագահ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին Արցախի պետական նախարարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Հայ-ռուսական երկխոսությունն ակտիվ զարգանում է. բացվեց ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդես Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք է շարունակել բանակցությունները Այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման ամրապնդման ուղղությամբ. ՀՀ Նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan