Էրդողանը դրսում թշնամի է փնտրում. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկու երկրներն իրարից օտարելու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Թուրքիան ինքն իրեն սարսափելի արագությամբ հեռացնում է Եվրոպայից: Էրդողանը ներքին քաղաքական բախումները կոծկելու նպատակով դրսում թշնամի է փնտրում: Օրինակ, մենք էլ՝ եվրոպացիները ու մասնավորապես գերմանացիներն էլ այդ թշնամին են»,- նշել է Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ ներկայում այդ երկրի քաղաքացիների համար գործում է Թուրքիա այցելելու նախազգուշացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում