AM | RU
USD
EUR
RUB

Լեհաստանը վերահաստատել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 3-ից 6-ը գտնվում էր Լեհաստանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու և պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը և նշել, որ այն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի և նախագծերի քննարկման համար:

Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրին. լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Դավիթ Փախչանյանն իր հերթին կարևորել է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպման ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերին արձագանքելու և Կիելցեում կազմակերպված ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար: Բարտոշ Կովնացկին կարևորել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները և ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Դավիթ Փախչանյանն իր հերթին ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երևանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին:

Մասնակցելով Կիելցեի ռազմարդյունաբերական 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, Դավիթ Փախչանյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

 

Լրահոս
Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արցախի և Ադրբեջանի սահմանագծում հարաբերական հանգիստ իրադրությունը մնացել է անփոփոխ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Գողություն կատարելու կասկածանքով Երևանում 19-ամյա աղջիկը բերման է ենթարկվել Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ՀՀ-ն ինչպես կիրագործի գործընկերության պայմանագրի կետերը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին «Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի «Առավոտ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց «Հրապարակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից բխող փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում «Փաստ». «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ն ունի բժիշկների հանդեպ «168 Ժամ». Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը» «Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել «Հրապարակ». Ուսանողների գործողությունները կարող էին հիմք դառնալ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan