Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. դեսպան

Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. դեսպան

Միացյալ Թագավորությունը ողջունում եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված կողմերի միջեւ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Մենք տարիների ընթացքում օժանդակել ենք մի շարք ծրագրերի, որպեսզի տարբեր խմբեր հանդիպեն եւ միասին քննարկեն տեւական խաղաղության հասնելու ուղիները: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք հավասարապես կարեւոր մի այլ ուղղության վրա՝ խաղաղության նախապատրաստման հետ կապված ներպետական բանավեճը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Այս ծրագիրն անդրադառնում է հասարակության բոլոր շերտերին, ովքեր պիտի ներգրավված լինեն ներքին բանավեճերին: Կարեւոր է նաեւ ներգրավել երիտասարդներին, ովքեր չգիտեն, թե ինչպիսին է եղել կյանքը նախքան հակամարտությունը, նրանց ներկայացնել խաղաղության հնարավոր օգուտները մասին»,- ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝ վստահեցնելով, որ դեսպանությունը պատրաստ է օժանդակել այն նախաձեռնություններին, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելուն եւ հաշտեցման հասնելուն: Նրա դիտարկմամբ՝ այսպես հնարավոր կլինի նպաստել տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում