Ոստիկանությունն ահաբեկչություն է որակել Լոնդոնի մետրոյի պայթյունը, հայտնաբերվել Է երկրորդ ռումբը

Ոստիկանությունն ահաբեկչություն է որակել Լոնդոնի մետրոյի պայթյունը, հայտնաբերվել Է երկրորդ ռումբը

Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարությունը հետաքննում է մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպը, այն հայտարարված է ահաբեկչություն»,– ասված է Լոնդոնի ոստիկանության Twitter-ում:

Ինչպես հայտնել է Daily Express բրիտանիական թերթը, «Փարսոնս գրին» կայարանում հայտնաբերվել է երկրորդ ռումբը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ներկայում սակրավորները վնասազերծում են գտնված պայթուցիկ սարքը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից: Բժիշկները պատահարի վայրից տեղափոխել են վնասվածքներ, մասնավորապես, այրվածքներ ստացած մարդկանց:

The Independent թերթը հրապարակել է այն առարկայի լուսանկարը, որում, հավանաբար, տեղի է ունեցել պայթյունը: Խոսքը վերաբերում է մեծ պոլիԷթիլենային փաթեթի մեջ գտնվող պլաստիկե դույլին, որից հաղորդալարեր են դուրս ցցված: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարի կապակցությամբ հրավիրել է արտակարգ իրավիճակների «Կոբրա» կառավարական կոմիտեի հանդիպումը:

Ինչպես հայտնել է Դաունինգ-Սթրիթը, նիստը կկայանա սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում